«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը պատրաստվում է իր 18-ամյակի օրը` հուլիսի 13-ին, փակ երեկույթ անցկացնել, հաղորդում է Marca-ն:
Հյուրերն իսպանացու ծննդյան տարեդարձի երեկույթին պետք է ներկայանան առանց սմարթֆոնների, որպեսզի միջոցառումից լուսանկարներ և տեսանյութեր չլինեն: Այս պահին ճշգրիտ տեղեկատվություն չկա, թե որտեղ է անցկացվելու երեկույթը, բայց նշվում է, որ դրան կմասնակցեն տարբեր հայտնի անձնավորություններ:
Ի դեպ, ծննդյան տարեդարձի հաջորդ օրը Եվրոպայի չեմպիոնը կմասնակցի «Բարսելոնայի» երկու մարզման: