«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը կարիերան կշարունակի «Գալաթասարայում», հաստատում է թուրքական ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերը ստորագրել են 2 տարվա պայմանագիր։ Transfermarkt-ի տվյալներով` «Գալաթասարայը» 34-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար ֆինանսական փոխհատուցում չի տրամադրել մանկունիական գրանդին։
Ստամբուլը ներկայացնող ակումբը բացահայտել է, որ Գերմանիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կլինի 4,5 միլիոն եվրո։
Գյունդողանը «Սիթիում» 358 խաղում խփել է 65 գոլ, կատարել 47 ասիստ։


