Ուկրաինայի ազգային հավաքականի և «Բորնմութի» պաշտպան Իլյա Զաբառնին տեղափոխվեց «Պարի Սեն Ժերմեն», հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը:
He steps into the spotlight. He’s one of us now. ✍️
— Paris Saint-Germain (@PSG_English) August 12, 2025
Welcome to Paris Illia Zabarnyi ❤️💙 pic.twitter.com/j1xHh1jNky
22-ամյա կենտրոնական պաշտպանը փարիզցիների հետ կնքել է 5 տարվա պայմանագիր: Զաբառնին նոր ակումբում կխաղա «6» համարի մարզաշապիկով:
Պաշտպանը Կիևի «Դինամոյի» սան է և ուկրաինական ակումբից 2023 թվականի հունվարին գրեթե 23 միլիոն եվրոյով էր տեղափոխվել «Բորնմութ», որի կազմում 86 խաղում աչքի է ընկել դարպասի 1 գրավմամբ: Ուկրաինայի ազգային հավաքականում Իլյա Զաբառնին մասնակցել է 49 հանդիպման և խփել 3 գոլ:


