Ամերիկյան «Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր առաջնության 25-րդ տուրում տանը 0-0 հաշվով է ավարտել «Ցինցինատիի» դեմ հանդիպումը:
Խավյեր Մասկերանոյի գլխավորած թիմից որակազրկման պատճառով խաղը բաց են թողել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին և իսպանացի պաշտպան Ժորդի Ալբան:
Մայամիի թիմը 22 խաղից հետո 42 միավորով 8-րդն է, «Ցինցինատին»` 25 հանդիպումից հետո 49 միավորով երկրորդը:


