Logo

«Ինտերի» ֆուտբոլիստը տեղափոխվեց «Տորինո»

14:23 / 25.08.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Տորինոն» մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը վարձակալել է «Ինտերի» կիսապաշտպան Քրիստիան Ասլանիին, հայտնում է թուրինյան ակումբի պաշտոնական կայքը։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տվյալներով` «Տոռոն» վարձակալության համար «Ներաձուրիին» կվճարի 1,5 միլիոն եվրո։ Ակումբը 2026թ. ամռանը կարող է 12 միլիոն եվրոյով գնել ալբանացի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը։

23-ամյա կիսապաշտպանը միլանյան գրանդում հանդես էր գալիս 2023թ. հուլիսից, 99 խաղում գրանցել է 4 գոլ ու 5 ասիստ։

fastnews-ads-banner