Logo

«Ինտերի» նախագահ. «Ինձ համար Մխիթարյանը չեմպիոն է»

21:25 / 19.11.2024Ֆուտբոլ
null

Միլանի «Ինտերի» նախագահ Ջուզեպե Մորատան գովեստի խոսքեր է ասել 35-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին։

«Ֆուտբոլում կան չեմպիոններ ու տաղանդներ։ Մխիթարյանն ինձ համար չեմպիոն է։ Նա շատ բծախնդիր է և մտածում է բոլոր մանրուքների մասին։ Նա չի կարող հուսահատեցնել»,- 67-ամյա ֆունկցիոների խոսքը մեջբերում է Corriere dello Sport-ը։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը «Ներաձուրիի» կազմը համալրել է 2022 թ. հուլիսին, 111 խաղում դարձել 8 գոլի ու 14 գոլային փոխանցման հեղինակ։

fastnews-ads-banner