Logo

«Ինտերի» ու «Նապոլիի» մարտական ոչ-ոքին

01:54 / 12.01.2026Ֆուտբոլ
null

Իտալիայի Ա Սերիայի 20-րդ տուրում «Ինտերն» ու «Նապոլին» Միլանում մարտական ոչ-ոքի (2-2) գրանցեցին։

«Ներաձուրիից» գոլով աչքի ընկան Ֆեդերիկո Դիմարկոն ու Հաքան Չալհանօղլուն։ Գործող չեմպիոնից դուբլ գրանցեց Աքոթ Մաքթոմինեյը` իր թիմին պարտությունից փրկելով 81-րդ րոպեին։

Միլանյան գրանդից 62-րդ րոպեին փոխարիման դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Հայ ֆուտբոլիստը 72-րդ րոպեին 11-մետրանոց վաստակեց, որն իրացրեց Չալհանօղլուն։

«Ինտերը» 43 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Նապոլին» 39 միավորով երրորդն է։

Իտալիայի Ա Սերիա, 20-րդ տուր

«Ինտեր» - «Նապոլի»` 2-2

Ֆեդերիկո Դիմարկո, 9, Հաքան Չալհանօղլու, 72 (11մ) - Սքոթ Մաքթոմինեյ, 26, 81

Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid): 

fastnews-ads-banner