Logo

«Ինտերն» ամռան առաջին տրանսֆերն է համաձայնեցրել

16:28 / 28.05.2025Տրանսֆերներ
null

«Ինտերը» շուտով պաշտոնապես կհայտարարի «Մարսելի» եզրային հարձակվող Լուիս Էնրիկեի տրանսֆերի մասին, գրում է Ֆաբրիցիո Ռոմանոն:

Մայիսի 28-ին հանդիպում է տեղի ունեցել երկու ակումբների նախագահների՝ Ջուզեպե Մարոտայի ու Պաբլո Լոնգորիայի միջև: Գործարքը վերջնականապես համաձայնեցվել է. «Ինտերը» կվճարի 25 միլիոն եվրո: 

Բրազիլացին 5 տարվա պայմանագիր կկնքի միլանյան ակումբի հետ ու կմասնակցի աշխարհի ակումբային առաջնությանը:

fastnews-ads-banner