Իտալիայի Ա Սերիայի 19-րդ տուրում «Ինտերը» մրցակցի դաշտում 2-0 հաշվով հաղթեց «Պարմային»։
«Ներաձուրիից» գոլով աչքի ընկան Ֆեդերիկո Դիմարկոն ու Մարկուս Թյուրամը։
Միլանյան գրանդից ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։
«Ինտերն» Ա Սերիայում տարավ 6-րդ անընդմեջ հաղթանակը։ Քրիստիան Կիվուի գլխավորած թիմը 42 միավորով առաջին տեղում է, «Պարման»` 18 միավորով 15-րդ։
Իտալիայի Ա Սերիա, 19-րդ տուր
«Պարմա» - «Ինտեր»` 0-2
Ֆեդերիկո Դիմարկո, 42, Մարկուս Թյուրամ, 90+8
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


