Logo

«Ինտերը» հայտարարել է նոր թիմ ստեղծելու մասին

16:03 / 24.07.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Միլանի «Ինտերը» հայտարարել է մինչև 23 տարեկանների թիմ ստեղծելու մասին:

««Ինտերի» պատմության մեջ նոր էջ է բացվում»,- նշված է պաշտոնական հայտարարությունում:

Թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել Ստեֆանո Վեկին:

2025/26 մրցաշրջանում «Ներաձուրիի» Մ23 թիմը հանդես կգա C Սերիայում՝ Իտալիայի երրորդ դիվիզիոնում: Թիմը տնային հանդիպումները կանցկացնի Մոնցայի U-Power ստադիոնում:

fastnews-ads-banner