Logo

«Ինտերը» խոշոր հաշվով հաղթեց և գլխավորեց աղյուսակը

22:56 / 06.12.2025Ֆուտբոլ
null

Իտալիայի Ա Սերիայի 14-րդ տուրում Միլանի «Ինտերը» տանը 4-0 հաշվով հաղթեց «Կոմոյին»:

Գոլ խփեցին Լաուտարո Մարտինեսը, Մարկուս Թյուրամը, Հաքան Չալհանօղլուն և Կառլոս Աուգուստոն:

«Ինտերի» կազմում 71-րդ րոպեին խաղաադաշտ դուրս եկավ 36-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հայաստանի ազգային հավաքականի պատմության մեջ գլխավոր ռմբարկուն վնասվածքի պատճառով 1 ամսից ավելի խաղ չէր անցկացրել Ա Սերիայում:

Քրիստիան Կիվուի գլխավորած թիմը 30 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, «Կոմոն» 24 միավորով 6-րդն է:

Իտալիայի Ա Սերիա, 14-րդ տուր

«Ինտեր» - «Կոմո»` 4-0

Լաուտարո Մարտինես, 11, Մարկուս Թյուրամ, 59, Հաքան Չալհանօղլու, 80, Կառլոս Աուգուստո, 86

Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

fastnews-ads-banner