Logo

«Ինտերը» տպավորիչ քամբեքով ամրապնդեց առաջատարությունը

01:42 / 09.03.2025Ֆուտբոլ
null

Միլանի «Ինտերն» Իտալիայի Ա Սերիայի 28-րդ տուրում ընդունեց «Մոնցային» և կամային հաղթանակ տարավ 3-2 հաշվով:

Մինչև առաջին խաղակեսին ավելացված ժամանակը գործող չեմպիոնը պարտվում էր 0-2 հաշվով: Տանտերերից գոլ խփեցին ավստրիացի հարձակվող Մարկո Առնաուտովիչը, թուրք կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն: 77-րդ րոպեին էլ վճռորոշ եղավ հյուրերի հույն կիսապաշտպան Գեորգիոս Կիրիակոպուլոսի ինքնագոլը:

«Ինտերի» կազմում մեկնարկից խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 70-րդ րոպեին:

Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը 61 միավորով առաջին տեղում է, չորս միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Նապոլիին», որն այս տուրի խաղը դեռ չի անցկացրել: «Մոնցան» 14 միավորով վերջին` 20-րդ տեղում է:

Իտալիայի Ա Սերիա, 28-րդ տուր

«Ինտեր» - «Մոնցա»` 3-2 (տեսանյութ)

Մարկո Առնաուտովիչ, 45+1, Հաքան Չալհանօղլու, 64, Գեորգիոս Կիրիակոպուլոս, 77 (ինքնագոլ) - Սամուելե Բիրինդելի, 32, Կեյտա Բալդե, 44

Ա Սերիայի հանդիպումները՝ «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքների ուղիղ եթերում, Fast TV հավելվածում (iOSAndroid):

fastnews-ads-banner