Կատալոնական «Բարսելոնայից» հեռացած բասկ պաշտպան Ինյիգո Մարտինեսն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է «Ալ Նասր», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
34-ամյա ֆուտբոլիստն ու Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը ստորագրել են մեկ տարվա պայմանագիր` ևս մեկ մրցաշրջանով ժամկետը երկարաձգելու հնարավորությամբ:


