Վրաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Իրակլի Եղոյանը «Վիտեսից» տեղափոխվել է «Էքզելսիոր», հայտնում է ռոտերդամյան ակումբի մամուլի ծառայությունը:
Հայկական արմատներով ֆուտբոլիստի հետ ստորագրվել է 3 տարվա պայմանագիր: 21-ամյա Եղոյանն իր նոր ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակում:
«Տվենտեի» սանը «Վիտեսի» կազմում առաջին մրցաշրջանում 37 խաղում գրանցել է 9 գոլ և 5 ասիստ:
«Էքզելսիորը» նախորդ մրցաշրջանում Նիդերլանդների կարգով երկրորդ լիգայում գրավել է 2-րդ տեղը և նոր մրցաշրջանը կանցկացնի Էրեդիվիզիում:


