«Ռեալը» դուրս եկավ Սաուդյան Արաբիայում ընթացող Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչ:
Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմը կիսաեզրափակիչում մադրիդյան դերբիում 2-1 հաշվով հաղթեց «Աթլետիկոյին»: «Ռեալից» գոլ խփեցին Ֆեդերիկո Վալվերդեն և Ռոդրիգոն:
«Ռեալը» հունվարի 11-ին տիտղոսը կվիճարկի Իսպանիայի չեմպիոն և գավաթակիր կատալոնական «Բարսելոնայի» հետ, որը հունվարի 7-ին կիսաեզրափակիչում 5-0 հաշվով հաղթել էր Բիլբաոյի «Աթլետիկին»:
Իսպանիայի Սուպերգավաթ, կիսաեզրափակիչ
«Աթլետիկո Մադրիդ» - «Ռեալ Մադրիդ»` 1-2 (տեսանյութ)
Ալեքսանդր Սյոռլոտ, 58 - Ֆեդերիկո Վալվերդե, 2, Ռոդրիգո, 55


