Իսպանիայի Լա լիգայում և Լա լիգա 2-ում մրցավարական նշանակումները կհրապարակվեն յուրաքանչյուր խաղից մեկ օր առաջ՝ տեղի ժամանակով 16:00-ին, հայտնում է Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Mundo Deportivo-ն ընդգծում է, որ այս որոշումով նպատակ կա հնարավորինս խուսափելու խաղերից մի քանի օր առաջ մրցավարների նկատմամբ ճնշումից։
«Այս մարտավարությունը լայնորեն կիրառվում է, օրինակ, Մադրիդի «Ռեալի» կողմից իր հեռուստաալիքի միջոցով առաջիկա խաղի մրցավարի վերաբերյալ վիճահարույց ռեպորտաժների հրապարակմամբ»,- նշում է աղբյուրը:
Ստացվում է, որ RFEF-ը քայլեր է ձեռնարկում, որ մրցավարական նշանակումները հայտնի դառնան այնքան ուշ, որ ոչ ոք չհասցնի ճնշում գործադրել նրանց վրա:


