Logo

Իտալական 5 ակումբ ցանկանում է ձեռք բերել Հոյլունին

11:11 / 12.08.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հոյլունը հայտնվել է իտալական ակումբների ուշադրության կենտրոնում, հայտնում է The I Paper-ը:

Հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են «Ինտերը», «Ռոման», «Յուվենտուսը» «Միլանը» և «Նապոլին»: 22-ամյա ֆուտբոլիստը չի մտնում «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի ծրագրերի մեջ, հատկապես Բենյամին Շեշկոյի տրանսֆերից հետո:

Անգլիական ակումբը պատրաստ է 30-40 միլիոն ֆունտով բաժանվել դանիացուց, որը, չնայած դժվարություններին, ցանկանում է մնալ ակումբում և պայքարել՝ մեկնարկային կազմում տեղ ունենալու համար:

Հոյլունը 2 տարի առաջ էր 72 միլիոն ֆունտով տաղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», որի կազմում 95 խաղում խփել է 26 գոլ:

fastnews-ads-banner