Միլանի «Ինտերը» միացել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հոյլունի համար պայքարին, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
«Ներաձուրիի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ցանկանում է ուժեղացնել հարձակման գիծը, իսկ դանիացի ֆուտբոլիստին լավ տարբերակ է համարում:
«Ինտերը» հնարավոր գործարքի համար ստիպված է պայքարել Թուրինի «Յուվենտուսի» ու «Նապոլիի» հետ:
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը տրանսֆերի վաճառքից ակնկալում է ստանալ 60 միլիոն եվրո:
Ռասմուս Հոյլունն Ա Սերիայում խաղալու փորձ ունի. նա 2022/23 մրցաշրջանում հանդես է եկել «Ատալանտայում», որի կազմում 34 խաղում խփել է 10 գոլ: