Logo

Իտալիայի գավաթ. Մխիթարյանի ասիստն ու «Ինտերի» գերվստահ հաղթանակը

02:02 / 04.12.2025Ֆուտբոլ
null

Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Ինտերը» սեփական դաշտում 5-1 հաշվով հաղթեց Բ Սերիան ներկայացնող «Վենեցիային»։

«Ներաձուրիից» 75-րդ րոպեին ասիստ կատարեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը` օգնելով դարպասի գրավմամբ աչքի ընկնել Անժ-Յոան Բոնիին։

36-ամյա ֆուտբոլիստը 46-րդ րոպեին էր փոխարինման դուրս եկել` ավելի քան 1 ամիս անց վերադառնալով խաղադաշտ։ Նա ապաքինվում էր վնասվածքից։

Քրիստիան Կիվուի գլխավորած թիմը դուրս եկավ գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Ռոմա» - «Տորինո» դիմակայության հաղթողի դեմ։

Իտալիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Ինտեր» - «Վենեցիա»` 5-1 

Անդի Դիուֆ, 18, Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտո, 20, Մարկուս Թյուրամ, 34,51, Անժ-Յոան Բոնի, 75 - Ռիչի Սագրադո, 66

fastnews-ads-banner