Խորվաթ անվանի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը սոցցանցերում տեսանյութ է հրապարակել և հայտնել կարիերան ավարտելու մասին։
37-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը խորվաթական «Հայդուկն» էր, որի կազմում նա հանդես էր գալիս 2024թ. հուլիսից։
Նախկինում Ռակիտիչը խաղացել է նաև «Բարսելոնայում», «Սևիլիայում», «Ալ Շաբաբում», «Շալկե-04»-ում և «Բազելում»։
Իվան Ռակիտիչը կարիերայի ընթացքում 17 տիտղոս է նվաճել, այդ թվում` չորս անգամ դառնալով Իսպանիայի չեմպիոն, երկու անգամ` Եվրոպա լիգայի, մեկ անգամ` Չեմպիոնների լիգայի հաղթող։
Կիսապաշտպանը 15 գոլ է խփել ու կատարել 16 ասիստ Խորվաթիայի հավաքականում անցկացրած 106 խաղում։ Նա ազգային թիմի հետ 2018թ. դարձել է աշխարհի փոխչեմպիոն։