«Բայերի» կիսապաշտպան Գրանիտ Ջական ժամանել է Անգլիա, որպեսզի պայմանագիր կնքի «Սանդեռլենդի» հետ, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
32-ամյա ֆուտբոլիստը հուլիսի 29-ին բուժզննում կանցնի, իսկ հետո 3 տարվա պայմանագիր կստորագրի Պրեմիեր լիգա վերադարձած ակումբի հետ:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Սանդեռլենդը» շվեյցարական «Բազելի» սանի համար կվճարի 20 միլիոն եվրո:
Ջական «Բայերում» հանդես է գալիս 2023թ. հուլիսից, 99 խաղում 6 գոլ է խփել, կատարել 9 ասիստ։ Նա անգլիական ակումբներից 2016-2023թթ. խաղացել է «Արսենալում»։
🚨🔴⚪️ EXCL: Granit Xhaka has landed right now as he’s joining Sunderland! 🛬
— Fabrizio Romano (@FabrizioRomano) July 28, 2025
Three year contract to be signed on Tuesday after medical.
Here his agent José Noguera, Ragip Xhaka and Granit Xhaka. pic.twitter.com/RK0Zj6JltG


