Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հարձակվող Էդին Ջեկոն կարող է վերադառնալ Իտալիա, հայտնում է Նիկոլո Սկիրան:
39-ամյա ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակում հեռացել է թուրքական «Ֆեներբահչեից»: Այժմ նրա ծառայություններով հետաքրքրված է «Ֆիորենտինան»:
Ավելի վաղ «Բոլոնիան» 1+1 համակարգով պայմանագիր էր առաջարկել վետերանին:
Էդին Ջեկոն 2024/25 մրցաշրջանում թուրքական ակումբի կազմում 53 խաղում խփել էր 21 գոլ, կատարել 7 ասիստ: