«Էվերթոնը» մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը վարձակալել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշին, հայտնում է մերսիսայդյան ակումբի պաշտոնական կայքը։
Անգլիացի ֆուտբոլիստը նոր ակումբում հանդես կգա «18» համարի մարզաշապիկով։
29-ամյա եզրայինի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Մանչեսթեր Սիթիին» 2021թ. օգոստոսից: Նա մանկունիական ակումբում 157 խաղում խփել է 17 գոլ, կատարել 23 ասիստ։


