Logo

Ջերարդը՝ Տրենտի մասին. «Ես այդպես չէի վարվի»

11:26 / 08.10.2025Ֆուտբոլ
null

«Լիվերպուլի» լեգենդ Սթիվեն Ջերարդը խոսել է Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի՝ «Ռեալ» տեղափոխության մասին, հայտնում է Daily Mail-ը:

«Ես այդպես չէի վարվի նրա փոխարեն: Նա հիասքանչ ֆուտբոլիստ է, շատ տաղանդավոր, լավագույններից մեկն իր դիրքում: Փոխանցումների որակի առումով Տրենտը Բեքհեմի և Սքոուլզի հետ նույն մակարդակի վրա է: Բայց նա ռիսկի դիմեց՝ հեռանալով «Լիվերպուլից»:

Ակումբի երկրպագուների տեսանկյունից նրա քայլը սխալ էր, քանի որ արդեն Եվրոպայի լավագույն ակումբներից մեկի առանցքային խաղացող էր, հաղթել էր այն ամենը, ինչի մասին ես միշտ երազել եմ: Երկրպագուները նրան սիրում էին, ակումբն էլ նոր պայմանագիր էր առաջարկում:

Այդուհանդերձ, իմ մի մասը նրան հասկանում է՝ հաշվի առնելով, որ «Ռեալում» է խաղում նրա լավագույն ընկերը՝ Բելինգհեմը: Նա ամեն ինչ հաղթել է «Լիվերպուլում» և նոր մարտահրավերի հետևից է գնացել: Ես Տրենտին շատ եմ սիրում ու հուսով եմ՝ նա կհաջողի ամեն հարցում», - ասել է Ջերարդը:

fastnews-ads-banner