Logo

Կանանց Անգլիայի հավաքականը` Եվրոպայի կրկնակի չեմպիոն

22:56 / 27.07.2025Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի կանանց Անգլիայի ազգային հավաքականը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն։

Շվեյցարիայի Բազել քաղաքում կայացած մրցաշարի եզրափակիչում Սարինա Վիգմանի գլխավորած թիմը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց աշխարհի գործող չեմպիոն Իսպանիայի թիմին: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում գոլ չարձանագրվեց։

Անգլիայի հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ է նվաճում տիտղոսը։ 2022 թվականին էլ «Երեք առյուծները» վճռորոշ խաղում 2-1 հաշվով հաղթել էին Գերմանիայի ազգային հավաքականին։

Կանանց Եվրո-2025, եզրափակիչ

Անգլիա - Իսպանիա` 1-1 (լրացուցիչ ժամանակ՝ 0-0) (11-մետրանոցներով` 3-1) (տեսանյութ)

Ալեսիա Ռուսո, 57 - Մարիոնա Կալդենտեյ, 25

fastnews-ads-banner