«Փյունիկ-աղջիկներ» թիմը ՈՒԵՖԱ-ի կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի կիսաեզրափակիչում հուլիսի 30-ին Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ուժերը չափեց բուլղարական «Սոֆիայի» հետ և հաղթեց 1-0 հաշվով, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Հաջորդ փուլում Հայաստանի չեմպիոնն ուժերը կչափի «Լյուբոտեն» (Հյուսիսային Մակեդոնիա) - «Ռունավիկ» (Ֆարերյան կղզիներ) զույգի հաղթողի հետ։
Որակավորման եզրափակիչի հանդիպումը կկայանա օգոստոսի 3-ին։


