Logo

Կաննի 79-րդ միջազգային կինոփառատոնի ժամանակ կայացել է Արտավազդ Փելեշյանին նվիրված հատուկ ցուցադրությունը

17:03 / 19.05.2026ՄՇԱԿՈՒՅԹ
null

Կաննի 79-րդ միջազգային կինոփառատոնի դասականներ ծրագրում կայացավ հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին նվիրված հատուկ ցուցադրությունը։ 

Լեփ-լեցուն դահլիճում իրար հաջորդելով ցուցադրվեցին ռեժիսորի հինգ վերականգնված ֆիլմերը՝ հանդիսատեսին հնարավորություն տալով անցնել Փելեշյանի կինեմատոգրաֆիական աշխարհի տարբեր փուլերով։
Ցուցադրությանը ներկա էր նաև անձամբ Արտավազդ Փելեշյանն, ում հանդիսատեսն ընդունեց բացառիկ ջերմությամբ ու երկարատև ծափահարություններով։

Այս ցուցադրությունը ևս մեկ անգամ հաստատեց Մաեստրոյի արվեստի շարունակական ներկայությունը համաշխարհային կինոյում:

 

fastnews-ads-banner