Logo

Կապելոյի տրանսֆերային խորհուրդը «Յուվենտուսի» ղեկավարներին

10:18 / 13.06.2025Ֆուտբոլ
null

Իտալացի լեգենդար մարզիչ Ֆաբիո Կապելոն «Յուվենտուսի» ղեկավարներին խորհուրդ է տվել ձեռք բերել Ջոշուա Զիրկզեին:

«Զիրկզեն Ա Սերիայում ցույց է տվել իր բարձր կարգը: Նա չկարողացավ բացվել Անգլիայում, իսկ հիմա այդ խաղացողին վերադարձնելու ժամանակն է:

Զիրկզեի տրանսֆերն ավելի ցածր կարժենա, քան Դյոկերեշինը: Այո՛, «Յուվեն» այժմ հետաքրքրված է նրանով, բայց Վիկտորը դեռևս չի խաղացել թոփ լիգայում»,- հանրահայտ մասնագետի խոսքը մեջբերում է Goal-ը:

Ջոշուա Զիրկզեն նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 49 հանդիպում, խփել 7 գոլ, կատարել 3 ասիստ:

Վիկտոր Դյոկերեշը 52 խաղում խփել է 54 գոլ, կատարել 13 ասիստ:

fastnews-ads-banner