Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կառլոս Կազեմիրոն առաջին անգամ է պարտվել եվրագավաթային եզրափակիչներում, հայտնում է Daily Mail-ը:
33-ամյա ֆուտբոլիստն ամբողջական հանդիպում անցկացրեց «Տոտենհեմի» դեմ Եվրոպա լիգայի եզրափակիչում և կարիերայում առաջին անգամ պարտվեց եվրագավաթային մրցաշարի գլխավոր խաղում:
Կազեմիրոն 5 անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, 3 անգամ էլ դարձել է Եվրոպայի սուպերգավաթակիր: