Logo

Կասանո. ««Ինտերը» Սկուդետոն զուգարանը նետեց»

19:22 / 25.05.2025Ֆուտբոլ
null

Անտոնիո Կասանոն քննադատել է «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիին, գրում է TuttoMercatoWeb-ը։

««Ինտերը» Սկուդետոն զուգարանը նետեց։ Շատ ենք խոսել այս թեմայով։ «Ինտերը» 22 խաղացող ունի մեկնարկային կազմի համար։ «Ինտերն» Իտալիայի լավագույն կազմը կունենա, նույնիսկ եթե 11 խաղացող հանենք թիմից։

«Ներաձուրին» պետք է չեմպիոն դառնար, բայց վերջին չորս տարում երեք անգամ բաց է թողել տիտղոսը։ «Ինտերն» Ինձագիի հետ տարեցտարի մրցաշրջանի երկրորդ շրջանում ավելի ու ավելի քիչ միավորներ է վաստակում։ Նրա օրոք ակումբը մեկ անգամ է չեմպիոն դարձել, այն էլ` միավորների քիչ տարբերությամբ։

Մեղավորն «Ինտերն» ու նրա մարզիչն են։ Դա աղետ է։ Ինձագին չի կարողացել ստեղծել ուժեղ թիմ»,- ասել է Կասանոն։

«Ինտերն» Ա Սերիայի 2024/25 մրցաշրջանում 81 միավորով զբաղեցրել է երկրորդ տեղը։ Չեմպիոն է դարձել «Նապոլին», որը հավաքել է 82 միավոր։ Միլանյան գրանդը նաև Չեմպիոնների լիգայի եզրափակիչում է:

fastnews-ads-banner

Նույն Թեմայով