Logo

Կազեմիրո. «Ազգանունս միշտ սխալ է գրված եղել մարզաշապիկիս»

13:18 / 08.10.2025Ֆուտբոլ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կառլոս Կազեմիրոն բացահայտել է, որ իր ազգանունը սխալ է գրված մարզաշապիկին, հայտնում է Marca-ն:

«Իմ իրական անուն-ազգանունը Կառլոս Էնրիկե Կազիմիրո է, ոչ թե Կազեմիրո: Այն միշտ սխալ է գրվել ու գրվում իմ մարզաշապիկին, բայց դա իմ որոշումն է: Երբ երիտասարդ էի, խաղում էի «Սան Պաուլոյում»: Խաղերից մեկում փայլուն ելույթ ունեցա: Այդ խաղում մարզաշապիկիս գրված էր Կազեմիրո: Ես շատ սնահավատ եմ ու խնդրեցի ակումբին շարունակել այդպես գրել ազգանունս, քանի որ այն ինձ հաջողություն է բերում»,- ասել է բրազիլացին:

Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

fastnews-ads-banner