Logo

Կես տարվա դադար. Արսեն Զախարյանը պատրաստ է վերադարձին

17:25 / 19.08.2025Ֆուտբոլ
null

«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն, հայտնում է Матч ТВ-ն:

Սպասվում է, որ Ռուսաստանը ներկայացնող հայ ֆուտբոլիստը կընդգրկվի «Էսպանյոլի» դեմ Լա լիգայի 2-րդ տուրի խաղին: Տեղեկությունը ռուսական հեռուստաընկերության հետ զրույցում հաստատել են բասկյան ակումբից:

«Արսենը լիարժեք ինտենսիվությամբ մարզվում է ընդհանուր խմբի հետ: Նա անհարմարություններ չի զգում և պատրաստ կլինի «Էսպանյոլի» դեմ խաղին»,- ասել են ակումբի մամուլի ծառայությունից:

Վերջին անգամ 22-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել կես տարի առաջ՝ փետրվարին:

fastnews-ads-banner