Բելգիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է իտալական «Նապոլի», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
33-ամյա ֆուտբոլիստն ու Իտալիայի չեմպիոնը ստորագրել են երկու տարվա պայմանագիր:
Դե Բրույնեն 2015 թվականից խաղում էր անգլիական «Մանչեսթեր Սիթիում», որի հետ նվաճել է 16 տիտղոս: