Logo

Ալոնսո. «Պատճառներից մեկը, որ ես «Ռեալի» մարզիչն եմ, Ֆլորիան Վիրցն է»

13:14 / 04.11.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն կարծիք է հայտնել «Լիվերպուլի» հարձակողական ոճի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի մասին, հաղորդում է ESPN-ը:

«Նա իսկապես յուրահատուկ ֆուտբոլիստ է, շատ մրցունակ: Պատճառներից մեկը, որ ես հիմա «Ռեալի» մարզիչն եմ, Ֆլորիան Վիրցն է:

Կասկած չունեմ, որ շուտով նա ցույց կտա իր վարպետությունն ու խաղամակարդակը: Միայն հուսով եմ, որ դա չի լինի մեր դեմ առաջիկա մրցավեճում»,- ասել է բասկ մասնագետը:

Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

fastnews-ads-banner