Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակիչում հաղթելուց հետո կորտում ճեպազրույց է անցկացրել:
«Այսօր ես պարզապես հիանալի խաղացի։ Ես շատ ուրախ եմ, որ կրկին «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչի մասնակից եմ։ Ես պատրաստ էի անցկացնել 5-սեթանոց մրցախաղ, բայց ուրախ եմ, որ ամեն ինչ ավարտվեց երեք սեթում»,- ասել է աշխարհի 20-րդ ռակետը:
Հիշեցնենք, որ Խաչանովը 6-4, 6-2, 6-3 հաշվով վստահ հաղթանակ է տարել Կամիլ Մայխշակի (Լեհաստան, 109-րդ ռակետ) դեմ մրցախաղում։ Կարիերայում երկրորդ անգամ «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակիչ հասած Խաչանովն այդ փուլում կմրցի աշխարհի 5-րդ ռակետ, ամերիկացի Թեյլոր Ֆրիցի դեմ: