Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը, որը 16-րդն է ATP դասակարգման աղյուսակում, БОЛЬШЕ! յութուբյան ալիքի հետ զրույցում բացատրել է վարկանիշային աղյուսակի կարևորությունը:
- Գրեթե վերադարձել ես թոփ-15. դա որքա՞ն կարևոր է քեզ համար այս պահին:
- 100 տոկոսով կարևոր է: Իհարկե, ցանկություն կա հնարավորինս բարձր դիրք զբաղեցնելու: Վարկանիշն արտացոլում է, թե ինչպես ես խաղում մրցաշրջանում և այս պահին: Պետք չէ կառչել դրանից, բայց միևնույն ժամանակ կարևոր է տեսնել, ստուգել, թե ինչի ես ձգտում և արդյոք դա տալի՞ս է արդյունք:


