Logo

Մբապեն հաստատել է, որ ներկա չի լինի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը

12:04 / 18.09.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» ու Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն հաստատել է, որ ներկա չի լինի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։ 

««Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությանը կհետևեմ տանը հեռուստացույցով։ Ուրախ կլինեմ, եթե հաղթի Ուսման Դեմբելեն։ Նա իմ ընկերն է»,- ասել է Մբապեն: 

«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին և կցուցադրվի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում ու Fast TV հավելվածում (iOSAndroid):

fastnews-ads-banner