Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն դարձավ «Ոսկե խաղակոշիկի» դափնեկիր։
Ֆրանսիացի հարձակվողը «Ռեալ Սոսյեդադի» դեմ Իսպանիայի Լա լիգայի վերջին` 38-րդ տուրի խաղում (2-0) գրանցած դուբլի շնորհիվ շրջանցեց Լիսաբոնի «Սպորտինգի» ֆուտբոլիստ Վիկտոր Դյոկերեշին և 31 գոլով (62 միավոր) կարիերայում առաջին անգամ արժանացավ մրցանակին։
Դյոկերեշը Պորտուգալիայի առաջնությունում 39 գոլ խփեց ու 58,5 միավորով երկրորդն է, «Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը 58 միավորով (29 գոլ Անգլիայի Պրեմիեր լիգայում) երրորդն է։ Հնգյակում են նաև Ռոբերտ Լևանդովսկին («Բարսելոնա», 54 միավոր, 27 գոլ) և Հարի Քեյնը («Բավարիա», 52 միավոր, 26 գոլ)։