«Ինտերի» գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն խիստ քննադատության է ենթարկել իրեն «Կայրաթի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 4-րդ տուրի խաղից (2-1) հետո, հայտնում է Ջանլուկա դի Մարցիոյի կայքը:
«Պատասխանատվությունն ինձ վրա է: Կարծում եմ՝ չէի կարողացել ճիշտ տրամադրել թիմին: Մենք պետք է ավելի լավ հանդես գայինք ու կարող էինք անել դա: Ամեն դեպքում երեք միավոր վաստակեցինք: Չեմպիոնների լիգայում միավորներ հավաքելը շատ բարդ է: Մրցակիցների խաղամակարդակը բարձրանում է»,- ասել է Կիվուն:
«Ինտերը», «Արսենալն» ու «Բավարիան» միակ թիմերն են, որ Լիգայի փուլի մեկնարկային 4 տուրերում տարել են նույնքան հաղթանակ:
Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


