«Արարատ-Արմենիան» դուրս եկավ ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ:
Ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժի» դեմ որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում հայկական թիմը հյուրընկալվելիս հաղթեց 2-1 հաշվով: Մեկ շաբաթ առաջ Ավանի ակադեմիայում թիմերը գոլ չէին խփել:
«Արարատ-Արմենիայից» 53-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը: Հետագայում խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: 117-րդ րոպեին «Արարատ-Արմենիայից» հաղթական գոլ խփեց գանացի հարձակվող Պոլ Այոնգոն:
Կոնֆերենցիաների լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան խաղ
«Ունիվերսիտատեա Կլուժ» (Ռումինիա) - «Արարատ-Արմենիա» (Հայաստան)` 1-2 (հիմնական ժամանակ`1-1) (առաջին խաղը` 0-0) (տեսանյութ)
Յովո Լուկիչ, 13 - Կամո Հովհաննիսյան, 53, Պոլ Այոնգո, 117


