Logo

ԿԼ. Կիևի «Դինամոն» 6 գոլ խփեց, «Ռայո Վալյեկանոյի» քամբեքը, «Քրիստալ Փելասի» հաղթանակը

02:19 / 07.11.2025Ֆուտբոլ
null

Կիևի «Դինամոն» Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի երրորդ տուրում տնային խաղում 6-0 հաշվով հաղթեց «Զրինսկիին»։

«Ռայո Վալյեկանոն» 3-2 հաշվով թրիլերային հաղթանակ կորզեց «Լեխից»։

Իսպանական ակումբը մինչև 58-րդ րոպեն պարտվում էր երկու գնդակի տարբերությամբ, բայց քամբեք արեց` վճռորոշ գոլը խփելով ավելացված չորրորդ րոպեին։

«Քրիստալ Փելասն» էլ սեփական դաշտում Իսմայիլա Սարի դուբլի շնորհիվ 3-1 հաշվով հաղթեց «ԱԶ Ալկմարին»։

«Ռայոն» 7 միավորով 6-րդ տեղում է, «Փելասը»` 6 միավորով 9-րդ, «Լեխը»` 3 միավորով 23-րդ։

«Դինամոն» առաջին հաղթանակը տարավ` 3 միավորով բարձրանալով 24-րդ տեղ։ «Զրինսկին» նույնպես 3 միավոր ունի և 26-րդն է։

Կոնֆերենցիաների լիգա, Լիգայի փուլ, երրորդ տուր

«Դինամո Կիև» (Ուկրաինա) - «Զրինսկի» (Բոսնիա և Հերցեգովինա)` 6-0

Դենիս Պոպով, 21, Էդուարդո Գեռերո, 56, Վլադիսլավ Կաբաև, 59, Վիտալի Բույալսկի, 67, Անդրեյ Յարմոլենկո, 79, Վլադիսլավ Բլանուցե, 83

«Ռայո Վալյեկանո» (Իսպանիա) - «Լեխ» (Լեհաստան)` 3-2

Իսի Պալազոն, 58, Խորպե դե Ֆրուտոս, 83, Ալվարո Գարսիա, 90+4 - Լուիս Պալմա, 11, Անտոնի Կոսուբալ, 39

«Քրիստալ Փելաս» (Անգլիա) - «ԱԶ Ալկմար» (Նիդերլանդներ)` 3-1

Մաքսենս Լակրուա, 22, Իսմայիլա Սար, 45+4, 57 - Սվեն Միյնանս, 54

Չիրացված 11-մետրանոց` Ժան-Ֆիլիպ Մատետա, 17 («Քրիստալ Փելաս»)

Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

fastnews-ads-banner