ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի երրորդ տուրի «Նոա» - «Սիգմա» հանդիպման մրցավարական անձնակազմը։
Հանդիպման մրցավար է նշանակվել Մոհամեդ Ուսման Ասլամը, որին եզրերում կօգնեն Անդերս Օլավ Դալեն ու Ալֆ Օլավ Ռոսլանդը, տեսաօգնականը կլինի Քրիստոֆեր Հագենեսը, նրա օգնականը` Մարիուս Լիենը, չորրորդ պաշտոնյան` Դանիել Հիգրաֆը։ Բոլորը Նորվեգիայից են։
«Նոա» - «Սիգմա» հանդիպումը կկայանա նոյեմբերի 6-ին և ժամը 21:30-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում։
Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


