«Նոայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի համար նախատեսված հայտացուցակը։
Դարպասապահներ. Օգնյեն Չանչարևիչ, Արթուր Կոնեգլյան, Կիմ Թովմասյան, Դավիթ Ավետիսյան։
Պաշտպաններ. Սերգեյ Մուրադյան, Գուդմունդուր Թորարինսոն, Էրիկ Բոակյե, Հովհաննես Համբարձումյան, Դավիդ Սուալեհե, Գունսալու Սիլվա, Ներմին Զոլոտիչ։
Կիսապաշտպաններ. Արտակ Դաշյան, Իմրան Ուլադ Օմար, Տակուտո Օշիմա, Զավեն Խուդավերդյան, Գոռ Մանվելյան, Յան Էթեկի, Հովհաննես Հարությունյան։
Հարձակվողներ. Հելդեր Ֆերեյրա, Մաթեուս Այաս, Նարդին Մուլահուսեյնովիչ, Մարին Յակոլիչ, Վիրջիլ Պինսոն։
Հայաստանի չեմպիոնը որակավորման փլեյ-օֆֆում կմրցի Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիայի» հետ։
Դիմակայության առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 21-ին Լյուբլյանայի «Ստոժիցե» ստադիոնում, իսկ պատասխան մրցավեճը` օգոստոսի 28-ին Աբովյանում։


