Logo

ԿԼ. «Փյունիկը» պարտվեց Հունգարիայում և դուրս մնաց պայքարից

22:01 / 31.07.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի 16-ակի չեմպիոն Երևանի «Փյունիկն» ավարտեց պայքարն ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում:

Որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հյուրընկալվելիս 1-3 հաշվով պարտվեց հունգարական «Դյորին», որին մեկ շաբաթ առաջ Երևանի «Հանրապետական» ստադիոնում հաղթել էր 2-1 հաշվով:

Պատասխան խաղում «Փյունիկից» 84-րդ րոպեին Էրիկ Օկանսին կրճատեց հաշիվը, իսկ դիմակայությունում հավասարեցրեց, սակայն 90-րդ րոպեին տանտերերը կրկին երկու գոլի առավելություն ստացան` 3-1:

Խաղը ցուցադրվում էր «Ֆասթ Սպորտ»-ով:

Կոնֆերենցիաների լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան խաղ

«Դյոր» (Հունգարիա) - «Փյունիկ» (Հայաստան)` 3-1 (առաջին խաղը` 1-2)

Ահմեդ Նադհիր Բենբուալի, 16, 69, Դանիել Ստեֆուլժ, 90 - Էրիկ Օկանսի, 84

fastnews-ads-banner