Logo

ԿԼ. «Ուրարտու» - «Նեման». մեկնարկային կազմերը

19:30 / 10.07.2025Ֆուտբոլ
null

Երևանի «Ուրարտուն» սկսում է պայքարն ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում: Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը որակավորման առաջին փուլի առաջին խաղում տանը կմրցի բելառուսական «Նեմանի» դեմ: Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը:

«Ուրարտու». Մատինյան, Մարգարյան, Ցիմբալյուկ, Սիմոնյան, Փիլոյան, Աղասարյան, Միչել, Պոլյարուս, Պալյենկո, Պոլյակով, Յակովլև:

«Նեման». Բելով, Շամուրզաև, Պարխոմենկո, Սադաունիչի, Կուչինսկի, Յակիմով, Կոզլով, Սաչկո, Սավիտսկի, Եվդոմիկով, Զուբովիչ:

Խաղը կմեկնարկի ժամը 20:30-ին:

Հիշեցնենք, որ «Ուրարտուն» բելառուսական ակումբի արգելքը հաղթահարելու դեպքում այս պահի դրությամբ ավտոմատ դուրս կգա որակավորման երրորդ փուլ, քանի որ այդ փուլում մրցակիցը պետք է լիներ Սլովակիայի «Դունայսկա Ստրեդան», որը որակազրկվել է: Այնուամենայնիվ, առաջիկա օրերին ՈՒԵՖԱ-ն այս հարցում որոշում կկայացնի: Հնարավոր է՝ «Դունայսկա Ստրեդային» փոխարինի Սլովակիան ներկայացնող այլ ակումբ:

fastnews-ads-banner