Logo

ԿԼ. «Ուրարտուն» առաջին խաղում պարտվեց «Նեմանին»

22:25 / 10.07.2025Ֆուտբոլ
null

Երևանի «Ուրարտուն» ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում տանը 1-2 հաշվով պարտվեց բելառուսական «Նեմանին»:

Մրցակիցը գոլ խփեց 49-րդ և 53-րդ րոպեներին, Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմից 68-ին հաշիվը կրճատեց Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նիկոլաս Կալուկյանը:

48-րդ րոպեին բելառուս կիսապաշտպան Պավել Սավիտսկիի՝ 11-մետրանոցից կատարած հարվածից հետո սեյվ է գրանցել «Ուրարտուի» դարպասապահ Գոռ Մատինյանը, որն ավելացված ժամանակի երրորդ րոպեին կարմիր քարտ է ստացել:

Պատասխան հանդիպումը տեղի կունենա Հունգարիայի Դյոր քաղաքի «Դիրմոտի» ստադիոնում հուլիսի 17-ին` Երևանի ժամանակով 22:00-ին:

Կոնֆերենցիաների լիգա, որակավորման առաջին փուլ, առաջին խաղ

«Ուրարտու» (Հայաստան) - «Նեման» (Բելառուս)` 1-2 (տեսանյութ)

Նիկոլաս Կալուկյան, 68 - Անտոն Սաչկով, 49, Պավել Սավիտսկի, 53

Չիրացված 11-մետրանոց` Պավել Սավիտսկի, 48 («Նեման»)

Հեռացում` Գոռ Մատինյան, 90+3 («Ուրարտու»)

fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner