Logo

Կլյուվերտի որդին տեղափոխվել է «Լիոն»

10:20 / 26.07.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Լիոնը» պորտուգալական «Կասա Պիայից» ձեռք է բերել կենտրոնական պաշտպան Ռուբեն Կլյուվերտին, հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերը 5 տարվա պայմանագիր են ստորագրել։

Transfermarkt-ի տվյալներով` «Լիոնը» 24-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 3,78 միլիոն եվրո։

Կլյուվերտը «Կասա Պիայում» էր 2024թ. հուլիսից, 24 խաղում խփել է 1 գոլ, կատարել 1 ասիստ։ Նա նիդերլանդցի լեգենդար հարձակվող Պատրիկ Կլյուվերտի որդին է, իսկ նրա եղբայր Ջասթին Կլյուվերտը հանդես է գալիս «Բորնմութում»։

Կարդացեք նաև`

fastnews-ads-banner