«Բորնմութի» կիսապաշտպան Ջասթին Կլյուվերտին «Նյուքասլի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խաղից առաջ (0-0) հանձնվել է Գինեսի ռեկորդների գրքում ընդգրկվելու վկայականը։
26-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանի 13-րդ տուրում «Վուլվերհեմփթոնի» դարպասրը երեք անգամ գրավել էր 11-մետրանոցից` օգնելով իր թիմին հաղթել 4-2 հաշվով։
Նիդերլանդցի ֆուտբոլիստը միակն է պատմության մեջ, որը Պրեմիեր լիգայում հեթ-տրիկ է գրանցել` բոլոր գոլերը խփելով 11-մետրանոց նշակետից։
Կլյուվերտը «Բորնմութում» հանդես է գալիս 2023թ. հուլիսից, 79 խաղում խփել է 22 գոլ, կատարել 10 ասիստ։ Նա լեգենդար հարձակվող Պատրիկ Կլյուվերտի որդին է։


