Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում թալանել են Մադրիդի «Աթլետիկոյի» պաշտպան Նաուել Մոլինայի կնոջ ծնողների տունը, հաղորդում է El Confidencial-ը։
2022թ. աշխարհի չեմպիոնի կնոջ հայրը` Կլաուդիո Օկիուցին նշել է, որ կողոպտիչները մի քանի անգամ զենքով սպառնացել են իրեն: Նրանք կրակոցներ են արձակել դեպքի վայր ժամանած ոստիկանների ուղղությամբ: Ոստիկաններին հաջողվել է ձերբակալել նրանցից երեքին, խմբի մեծ մասը կարողացել է ճողոպրել դեպքի վայրից:
Բացի գումարից, գողացել են նաև մեքենա: Ոստիկանության կողմից ձերբակալված երեք կողոպտիչների մոտ հայտնաբերվել են խոշոր տրամաչափի զենքեր:
🚨 ASÍ LE ROBARON AL SUEGRO DE NAHUEL MOLINA
— Vía Szeta (@mauroszeta) July 10, 2025
- Estaba cenando junto a su familia cuando fue asaltado por varios delincuentes
- La policía los estaba siguiendo, hubo un tiroteo a la salida y tres ladrones fueron detenidos
➡️ Vía @gabrielediego
📍 Lanús pic.twitter.com/zhqB9Xz0Hn