Logo

Կրիշտիանու Ռոնալդու. «Աշխարհում ինձնից հայտնի մարդ չկա»

12:20 / 07.11.2025Ֆուտբոլ
null

Պորտուգալիայի հավաքականի ու «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարծում է, որ ինքն աշխարհի ամենահայտնի մարդն է, տեղեկանում ենք Փիրս Մորգանին տված նրա հարցազրույցից:

– Դու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մոլորակի ամենահայտնի մարդիկ եք: Դու ամենաշատ հետևորդներն ունես սոցիալական ցանցերում, իսկ նա, թերևս, աշխարհի ամենաճանաչված մարդն է։

– Արի համաշխարհային քվեարկություն կազմակերպենք, տեսնենք՝ ով է ավելի հայտնի:

– Եվ ո՞վ կհաղթի:

– Ես կհաղթեմ։ Կարծում եմ՝ աշխարհում, անգամ փոքրիկ կղզում, ինձ ավելի շատ են ճանաչում, քան նրան։

Իսկապե՞ս։

– Այո՛։

– Ամենայն հավանականությամբ, այդպես էլ կա։

– Կարծում եմ՝ աշխարհում ինձնից հայտնի մարդ չկա։

fastnews-ads-banner